Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Սիրիան ընկավ

Սիրիան ընկավ
08.12.2024 | 12:20

Համաշխարհային մամուլը գրում է, որ մայրաքաղաք Դամասկոսը գրավված է, իսկ նախագահ Ասադը հեռացել է երկրից։

Բոլոր գրավված տարածքներում բջջային կապը փոխվում է թուրքական օպերատորներով։

Նույն կերպ թուրքական լիրային են անցնում։

Սիրիայից հետո թուրքերը «Զանգեզուրը» վերցնելու մասին են հայտարարել։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2636

Մեկնաբանություններ